Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՌԴ նախագահը առաջնորդել է «Անմահ գնդի» երթը Կարմիր հրապարակում

ՌԴ նախագահը առաջնորդել է «Անմահ գնդի» երթը Կարմիր հրապարակում
10.05.2015 | 14:32

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է «Անմահ գնդի» երթը Մոսկվայի կենտրոնով, որի մասնակիցները կրում էին Մեծ հայրենականին մասնակցած իրենց հարազատների լուսանկարները: Նախագահի ձեռքին եղել է հոր լուսանկարը:
«Կարծում եմ՝ հայրս, ինչպես միլիոնավոր շարքային զինվորներ, իսկ նա շարքային զինվոր էր, նվաճել էր այս հրապարակով անցնելու իրավունքը: Բայց ճակատագիրը այլ կերպ դասավորվեց և ոչ բոլորը կարողացան Կարմիր հրապարակով հաղթական անցնել»՝ ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Անմահ գնդի» երթին մասնակցել է 300 հազարից ավելի մարդ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից և արտասահմանից:

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ